Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Ուշագրավ իրավիճակ է Պաշտպանության նախարարությունում: ArmLur.am-ի տեղեկություններով` քիչ առաջ պաշտոնից ազատվել է ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը: Մեզ հասած լուրերի համաձայն, նա աշխատանքից ազատման զեկուցագիր է ներկայացրել, ինչն էլ ՊՆ ղեկավար կազմը ստորագրել է:
Ըստ ArmLur.am-ին հասած լուրերի՝ Պն-ում խոսակցություններ կան, թե նա առողջական խնդիրների պատճառով է ազատման դիմում գրել: Կայքն արդեն գրել էր, որ Արծրուն Հովհաննիսյանը վիրահատության պետք է ենթարկվի, սակայն ArmLur.am-ի հավաստի տեղեկությունների համաձայն, «շան գլուխը այլ տեղ է թաղված»: Մասնավորապես, ըստ այլ խոսակցությունների՝ Արծրուն Հովհանիսյանը կոնկրետ աշխատանքային խնդիրներ է ունեցել ՊՆ նորանշանակ նախարար Վաղարշակ Հարությունյանի հետ: Ավելին, ըստ կայքին հասած լուրերի, ՊՆ աշխատակազմում շատերը խնդիրներ ունեն նախարարի հետ, որոնց լրատվամիջոցը կանդրադառնա առաջիկայում: