կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-01-12 13:37
Հասարակություն

«5 նախարար եմ փոխել». Նարինե Հովհաննիսյանն ազատվել է պաշտոնից

«5 նախարար եմ փոխել». Նարինե Հովհաննիսյանն ազատվել է պաշտոնից

ՀՀ ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը, սեփական դիմումի համաձայն, ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Այս մասին yerkir.am-ի հետ զրույցում ասաց ինքը` Հովհաննիսյանը:

Նա նշեց նաև, որ աշխատանքից ազատվելն իր որոշումն է եղել, անգամ խորհրդակցել է ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանի հետ:

«13 տարի էր արդեն, որ աշխատում էի որպես վարչության պետ: 5 նախարար եմ փոխել, սակայն վերջին տարիներին իմ մտքում միշտ դպրոցն էր, շատ էի ուզում վերադառնալ դպրոց: Հիմա նշանակվել եմ համար 6 հանրապետական կրթահամալիրի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար` մինչև տեղում մրցույթ կանցկացվի: Դպրոցը գտնվում է Նուբարաշեն վարչական շրջանում: Դժվար կացության մեջ ապրող երեխաների դպրոց է, և ինձ համար շատ հետաքրքիր է լինելու նրանց հետ աշխատել»,- ասաց Հովհաննիսյանը:

Նշենք նաև, որ Հովհաննիսյանը ԿԳ նախարարի խորհրդականն է և, ըստ նրա, շարունակելու է աշխատանքը նախարարության հետ: «Ներառականության հետ կապված մի շարք անելիքներ ունենք, և մենք միասին ենք անցնելու այդ ճանապարհը»,- հայտնեց նա:

ԿԳՆ հանրակրթության վարչության ժամանակավոր պաշտոնակատար է նույն վարչության  տեղակալ Նոնա Սահակյանը: