կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-04-02 21:16
Քաղաքական

Թուրք Նիկոլը բացեց Թալիշի դարպասները, զորքն ընկավ շրջափակման մեջ՝ սպասելով օգնության. վկայություններ՝ պատերազմից

Թուրք Նիկոլը բացեց Թալիշի դարպասները, զորքն ընկավ շրջափակման մեջ՝ սպասելով օգնության. վկայություններ՝ պատերազմից
«Կանաչ ապագա» բնապահպանական շարժման ղեկավար Վահագն Վարագյանը գրում է.
 
«170 դիրքը...
 
Ապրիլյան պատերազմին հյուսիսային ուղղությամբ թշնամու նպատակը Մատաղիսի ջրամբարին տիրանալն էր և Թալիշ, Մատաղիս գյուղերը գրավելը։ Այս պատերազմին՝ նույնպես:
 
2016թ.-ի ապրիլին թշնամին ամենաուժեղ գրոհը ձեռնարկեց Թալիշի 170 դիրքի ուղղությամբ։ Թշամուն հաջողվեց մի պահ վերցնել դիրքը, սակայն օգնական ուժերով համալրվելուց հետո՝ մեր ուժերը արագ վերականգնվեցին այդ դիրքի նկատմամբ վերահսկողությունը։ Թշնամին հենց այս դիրքով էր ներխուժել Թալիշ և գազանաբար սպանել ու խոշտանգել բնակիչներին: Հենց այս դիրքում էր գտնվում Թալիշի ու Մատաղիսի բանալին:
 
Ի՞նչ եղավ վերջին պատերազում։ Մեր բանակը՝ կյանքի ու մահու կռվում, օրեր շարունակ պահեց այդ դիրքը, իսկ թուրք Նիկոլը դադարեցրեց զորքերի համալրումը, և անհրաժեշտ օգնությունն այդպես էլ չհասավ Թալիշ: Արդյունքում՝ 5 օր անց թուրքերին հաջողվեց ճեղքել առաջնագիծը, գրավել 170 դիրքը և հարակից Եղնիկների Արեգասարը: Թուրք Նիկոլը բացեց Թալիշի դարպասները, Թալիշի զորքը ընկավ շրջափակման մեջ, բայց կռվեց՝ չնահանջելով, կռվեց՝ օգնության սպասելով։ Սրան հաջորդեց Մատաղիսի զորքի շրջափակումը ու նահանջը։ Հանձնվեց Թալիշը, Մատաղիսը ու Մատաղիսի ջրամբարը: Այդ զորքին հանդիպեցինք հոկտեմբերի 2-ի կեսգիշերին, երբ 5 օր շարունակ Երևանում և Ստեփանակերտում դիմում էինք պատասխանատուներին, որպեսզի մեզ ուղարկեին որևէ ուղղությամբ։ Վերջում մի կերպ ուղարկեցին (դա առանձին պատմություն է), բայց Թալիշ չհասանք: Ում հետ խոսում էի, ասում էին՝ «եթե ժամանակին անհրաժեշտ օգնություն հասներ 170 դիրքին, ամեն ինչ այլ ընթացք կստանար»:
 
170...երբեք չեմ մոռանա այս թիվը:
 
Տղերքն էին ափսոս ու Հայրենիքը»: