|
Փոխարժեքներ
20 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 372.85 |
| EUR | ⚊ | € 438.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.9588 |
| GBP | ⚊ | £ 503.98 |
| GEL | ⚊ | ₾ 138.62 |
Վրաստանի բնապահպանության և գյուղատնտեսության փոխնախարար Նինո Թանդիլաշվիլին հանդիպել է Թուրքիայի համագործակցության և համակարգման գործակալության (TİKA) համակարգող Նեջլա Դեմիրդաղի հետ:
Նեժլա Դեմիրդաղը ցանկություն է հայտնել համագործակցել անտառտնտեսության ոլորտում, ներառյալ՝ Թուրքիայի կառավարության արտակարգ իրավիճակների և աղետների վարչության (AFAD)՝ Վրաստանում հրդեհաշիջման և առաջին բուժօգնության դասընթացներ անցկացնելու հարցում:
«Մեզ համար կարևոր է ուժեղացնել անտառտնտեսության ոլորտի ներուժը: Փորձի փոխանակումը կօգնի մասնագետներին վնասատուների դեմ պայքարի և անտառային հրդեհների կանխարգելման գործում»,- ասել է Նինո Թանդիլաշվիլին:
Փոխնախարարը կարևորել է Բնապահպանական տեղեկատվության և կրթության կենտրոնի և Թուրքիայի համագործակցության և համակարգման գործակալության հաջող համագործակցությունը: Այս համագործակցության շրջանակներում դասընթացներ են իրականացվել անասնապահության և սննդի անվտանգության ոլորտում:
Նինո Թանդիլաշվիլին խոսել է նաև Վրաստանում ջրագործության զարգացման մասին և նշել, որ Թուրքիան առաջատար երկիր է այս ոլորտում, ուստի թուրքական կողմի հետ փորձի փոխանակումը հատկապես կարևոր է արդյունաբերության զարգացման համար: