|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության («Գորշ գայլեր») առաջնորդ Դևլեթ Բահչելին սատարել է կառավարության որոշմանը՝ դուրս գալ Ստամբուլյան կոնվենցիայից, որը խթանում է գենդերային իրավունքները և նախատեսում հատուկ իրավական ու վարչական միջոցներ կանանց նկատմամբ բռնությունը դադարեցնելու համար:
«Ստամբուլի կոնվենցիան չի արդարացրել սպասելիքները: Պայմանագիր ստորագրելու և դրան միանալու նման, դրանից դուրս գալը նաև ստորագրող երկրի իրավունքն է: Կոնվենցիայից դուրս գալը ճիշտ քայլ է»,- Բահչելիի խոսքերն է մեջբերում Hurriyet-ը:
Նա նաև շեշտել է, որ իր կուսակցությունը չի հանդուրժում կանանց նկատմամբ բռնությունը՝ դատապարտելով բռնությունները խթանող նորությունները, հաղորդումները և հեռուստասերիալները:
Միևնույն ժամանակ, Բահչելին հերքել է Հանրապետական-ժողովրդական կուսակցության (CHP) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի ենթադրությունը աշնանը արտահերթ ընտրությունների հավանականության մասին:
«Մի ընկեք զուր ոգևորության մեջ և իզուր հույս մի կապեք. ընտրությունները տեղի կունենան ճիշտ ժամանակին (2023 թ.)»,- ասել է նա: