Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ադեկվադ» միաբանության համահիմնադիր Կոնստանտին Տեր-Նակալյանը գրում է․
«Նոր Սամսոնյանի հետ էի խոսում, թեմաներից մեկը դրդեց, որ ձեզ հետաքրքիր վիճակագրություն տամ:
Ուրեմն, օրեր առաջ մեր գյումրեցի Արթուրը Գևորգյան մի հետաքրքիր հղում տվեց՝ Ադրբեջանում մահացածության վիճակագրության վերաբերյալ: Շատ սիրողական հաշվարկները թույլ են տալիս եզրակացնել, որ պատերազմում հակառակորդի զոհերը եղել են 12-15000, սա իր հերթին ենթադրում է, որ դրանից 2-3 անգամ ավելի մեծ թիվ են կազմում վիրավորները, որնց կեսը էլ շարք չի վերադառնա:
Կրկնում եմ, շատ սիրողական է հաշվարկը, բայց փաստ է, որ 2020 թվականին մոտ 20000-ով ավելի շատ ադրբեջանցի է մահացել, քան 2019-ին, իսկ 2021-ի հունվարին՝ մոտ 2000-ով ավելի շատ, քան 2020-ի հունվարին: Դեռ հարց է, թե էդ թվերի մեջ որ մասն են կազմում կորոնայից մահացածների թաքցված մասը, ճտպ-ների հնարավոր աճը այլն, բայց ոնց էլ հաշվում ես, մեկ է, մի 10-12000 անհասկանալի մահեր են մնում, գումարած պաշտոնապես ընդունված մոտ 3000 թիվը:
Էս նշանակում է, որ ամենևին չափազանցեցված չէ մեր այն պնդումը, որ պատերազմի երկարելու դեպքում ադրբեջանը կարող էր ջախջախիչ պարտություն կրեր, որովհետև էս թվերը ևս վկայում են այն մասին, որ ադրբեջանցիք սպառվել էին»: