|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Մարտի 28-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Կոշ» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, հիմնարկի տեղանքի զննության արդյունքում ներքին արգելագոտու տարածքում հայտնաբերել են ներնետված պոլիէթիլենային տարա և կպչուն ժապավենով պարուրված փաթեթ, տեղեկացնում է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժինը:
Վերոնշյալ տարայում առկա է եղել բջջային հեռախոս, իսկ փաթեթում՝ մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, 13 գրամ քաշով դեղնականաչավուն զանգված, մեթամֆետամին տեսակի թմրամիջոցին նմանվող, 0,17 և 2 գրամ քաշերով առանձացված զանգվածներ, թմրամիջոց հանդիսացող, սուբուտեքս հիշեցնող «B 8» մակնշմամբ 1 դեղահաբ, ինչպես նաև փաթեթի ծանրությունն ապահովելու համար նախատեսված քար:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
_1.jpg?1617004559692)