Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ արդարադատության նախարարության «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների աչալրջության շնորհիվ կանխվել է քրեակատարողական հիմնարկի տարածք նետված թմրամիջոցներով փաթեթի փոխանցումը դատապարտյալների խուց. հոկտեմբերի 1-ի ժամը 17:00-ի սահմաններում, քրեակատարողական հիմնարկի մասնաշենքի 3-րդ հարկում տեղակայված թիվ 29 խցի դատապարտյալների կողմից ձկան թելով կապված և արգելապատնեշից դուրս նետված հանգույցին անհայտ անձինք ամրացրել են փաթեթ, որն այնուհետև նետել են հիմնարկի տարածք: Մինչ թիվ 29 խցի դատապարտյալները ձկան թելին ամրացրած փաթեթը փորձել են քաշել խուց, հիմնարկի պահպանության ապահովման բաժնի աշխատակիցները նկատել են գործողությունը և կանխել փոխանցումը, այս մասին Yerkir.am-ին հայտնեցին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից։
«Փաթեթում առկա են եղել բուպրենորֆին տեսակի թմրամիջոց հիշեցնող, «B8» մակնշմամբ 3 դեղահաբ և մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, 54 գրամ քաշով դեղնականաչավուն զանգված: Ըստ նախնական վարկածի՝ փաթեթը նախատեսված է եղել 3 հոգու համար: Դեպքի վայրից վերցվել է հանցագործության գործիք հանդիսացող, 20 մետր երկարությամբ ձկան թելը՝ ծայրին ամրացված փայտե կտոր, որը պատված է եղել քաշ ապահովող հացի խմորով։ Բացի այդ՝ նույն խցի չնախատեսված խուզարկությամբ հայտնաբերվել են նաև 1 ներարկիչ, 1 զույգ ականջակալ և հեռախոսի լիցքավորման 1 սարք։
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն»,- ասված է հաղոդագրությունում: