Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, հունիսի 26-ի ժամը 17:00-ի սահմաններում քաղաքացի Ա․ Հ․-ի կողմից դատապարտյալ Վ․ Մ․-ի համար բերված հանձնուքի զննությամբ հայտնաբերել են մեկտեղված, ընդհանուրը 80․89 գրամ քաշով 7 պլաստմասե բաժակներ՝ յուրաքանչյուրի հատակային հատվածում քողարկված մեթամֆետամին տեսակի (լիրիկա) թմրամիջոցին նմանվող, սպիտակ, փոշենման զանգված: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից:
Թմրամիջոց հանդիսացող նյութի հայտնաբերումը հերթական անգամ իրականացվել է ամիսներ առաջ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կողմից ձեռք բերված «RAPISCAN ORION 920 CX» ապրանքանիշի անվտանգության ժամանակակից ռենտգեն սարքի շնորհիվ:
«Հիշեցնենք, որ դեռևս 2020 թվականի հունվարի 5-ին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները կանխել էին թմրամիջոցի փոխանցման նմանատիպ դեպք։
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր, հայտնաբերվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։