կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-05-21 13:02
Հասարակություն

«Սևան» ՔԿՀ ծառայողները կանխել են թմրամիջոցների փոխանցումը դատապարտյալներին

«Սևան» ՔԿՀ ծառայողները կանխել են թմրամիջոցների փոխանցումը դատապարտյալներին

Սույն թվականի մայիսի 20-ին՝ ժամը 23:20-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի պահակետերից մեկի ծառայողից ահազանգ է ստացվել այն մասին, որ 2-րդ մասնաշենքի հետնամասում նկատվում է դատապարտյալի շարժ։

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժինը, ահազանգից անմիջապես հետո ծառայողները ներկայացել են նշված վայր, սակայն ոչ մեկի չեն հայտնաբերել: Տարածքում իրականացնելով մանրակրկիտ զննություն՝ հայտնաբերել են կպչուն ժապավենով պարուրված 2 փաթեթ:

Փաթեթներից մեկում առկա են եղել մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, 5,9 և 2,9 գրամ քաշերով, ինչպես նաև հաշիշին նմանվող, 16 գրամ քաշով առանձնացված զանգվածներ, բջջային հեռախոս, USB լար:

Մյուսում հայտնաբերվել են մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, 22,7 և 0,9 գրամ քաշերով դեղնականաչավուն, առանձնացված զանգվածներ, թմրամիջոց հանդիսացող և սուբուտեքս հիշեցնող «B 8» մակնշմամբ 1 դեղահաբ, 4 ամբողջական և 1 կոտրված ապակյա դատարկ գլանակներ, ինչպես նաև մեկական բջջային հեռախոս, USB լար, ականջակալ և բջջային հեռախոսի ստեղնաշարի դետալներ:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: