| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Այսօր խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 15։00-ի սահմաններում Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 140 կմ-ին՝ Աշոցքի տարածաշրջանի Ցողամարգ գյուղի վարչական տարածքում, ճակատ-ճակատի բախվել են «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենան և «Volvo» մակնիշի  բեռնատարը, տեղեկացնում է Shamshyan.com–ը։
Վթարի հետևանքով 1 մարդ տեղում մահացել է, ևս մեկը օպերատիվորեն ժամանած Աշոցքի հիվանդանոցի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել Գյումրու բժշկական կենտրոն։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորի ինքնությունը։ Կայքի տեղեկություններով՝ ճանապարհին ձյուն է տեղացել և բուք է եղել, սակայն տեղի ճանշինը կատարել էր ճանապարհի մշակման աշխատանքներ, սակայն «07»-ը դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել բեռնատարին։ Մահացածը 59-ամյա կին է, ով «07»-ի ուղևորն է եղել։
Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։