|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Նոյեմբերի 9-ին սպանված` Յարոսլավլի մզկիթի երկրորդ իմամ Աբդուլմաջիդ (Արթուր) Մանուկյանի դին հուղարկավորության համար տեղափոխվել է Ստավրոպոլի երկրամասի Արզգիր գյուղը. ըստ novosti.nk.ru-ի` տեղեկացրել է Յարոսլավլի մարզում Դաղստանի ներկայացուցչությունը:
Հիշեցնենք, որ 29-ամյա Արթուր Մանուկյանը սպանվել էր սեփական տան շեմին: Մարդասպանը 3 անգամ կրակել էր նրա թիկունքին, երկու անգամ` գլխին:
Regnum-ի թղթակցին Դաղստանի ազգային քաղաքականության, արտաքին կապերի եւ կրոնական գործերի նախարար Բեկմուրազ Բեկմուրզաեւը հայտնել է, որ սպանությունը նպատակ ունի ապակայունացնել ՌԴ սուբյեկտների միջտարածաշրջանային կապերը, խաղաղությունը եւ քաղաքացիական համաձայնությունը: «Ինչպիսի քաղաքական, ռասայական, կրոնական, ազգայնական եւ այլ փաստարկներով էլ քողարկվեն հանցագործները, հոգեւոր գործչի սպանությունն արդարացում չունի»,- ընդգծել է նախարարը:
Ըստ Բեկմուրզաեւի` Մանուկյանը 32-րդ զոհն է Դաղստանի հոգեւոր գործիչների սպանությունների շղթայում եւ երկրորդը` Յարոսլավլի մարզում: Նա հույս է հայտնել, որ իրավապահ մարմինները կգտնեն հանցագործին: