|
Փոխարժեքներ
27 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Ռուսաստանն ու Ալժիրը մտադիր են անկախ արտաքին քաղաքականություն վարել եւ պաշտպանել ազգային շահերը՝ չնայած Արեւմուտքի ճնշումներին, երեքշաբթի հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:
«Մենք հստակ ազդանշան ենք տվել ամբողջ աշխարհին այն մասին, որ Ռուսաստանը եւ Ալժիրը նպատակ ունեն անկախ արտաքին քաղաքականություն վարել եւ պաշտպանել իրենց ազգային շահերը՝ չնայած Արեւմուտքի կողմից աննախադեպ ճնշմանը», - ասել Է Շոյգուն Ալժիրի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետության Ազգային ժողովրդական բանակի շտաբի պետ, բանակի գեներալ Սաիդ Շանեգրիխայի հետ հանդիպման ժամանակ: