Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հարավային Կորեայում վերաբացվելուց ընդամենը օրեր հետո ավելի քան 200 դպրոցներ ստիպված են նորից փակվել՝ կորոնավիրուսի դեպքերի նոր աճի պատճառով: Այս մասին տեղեկացնում է BBC-ն:
Հազարավոր աշակերտներ մայիսի 27-ից վերադարձել էին դպրոց, քանի որ երկիրը սկսել էր թեթևացնել սահմանափակումները: Բայց ընդամենը մեկ օր հետո 79 նոր դեպք էր արձանանգրվել, դա երկու ամսվա ընթացքում օրական կտրվածքով ամենաբարձր ցուցանիշն էր: Այս դեպքերի մեծ մասը կապված է Սեուլից դուրս գտնվող պահեստի հետ:
Պաշտոնյաներն ասել են, որ Բուչոնում գտնվող պահեստը, որը ղեկավարվում է երկրի՝ էլեկտրոնային առևտրի ամենամեծ ընկերության կողմից, չի համապատասխանում վարակի վերահսկման միջոցառումներին: Առողջապահության պաշտոնյաները նույնիսկ կորոնավիրուսի հետքեր են հայտնաբերել աշխատողների կոշիկների և հագուստի վրա: Հնարավոր է, որ Հարավային Կորեայում դեպքերն աճեն, քանի որ կենտրոնի հազարավոր աշխատակիցների թեստավորումները շարունակվում են:
Հարավային Կորեայում մայիսի 29-ին գրանցվել է 58 նոր դեպք, այսպիսով ընդհանուր դեպքերի թիվը հասել է 11 հազար 402-ի: