կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-12-02 18:57
Արցախ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պատերազմը չսկսված՝ այս իշխանությունները մտադրված էին հողերը հանձնելու․ Գոռ Սարգսյան

Պատերազմը չսկսված՝ արդեն այս իշխանությունները մտադրված էին պարտության, մտադրված էին հողերը հանձնելու՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՅԴ ՀԵՄ ԿՎ անդամ Գոռ Սարգսյանը, որը մասնակցում է դաշնակցական երիտասարդների նախաձեռնած՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով «Արժանապատվության երթին» Արամ Խաչատրյանի արձանի մոտից։ Երթի մասնակիցներին ավտոմեքենաների վարորդները աջակցություն էին հայտնում ձայնային ազդանշաններով։

«Նրանց վարած քաղաքականությունը, այն բարդակը, որ մտցրել էին պատերազմի ընթացքում մենք տեսել ենք, տեսել ենք՝ ինչպես են մոբի մարդկանց բերել, իջեցրել՝ առանց որևէ մեկի։ Մեկը չի եղել, որ ասի այդ մարդկանց՝ ինչպես շարժվեն, ինչ գործողություններ անեն։ Այդ բոլոր խնդիրները և նրանց տեսակը բերեցին այս պարտության»,-ասաց Գոռ Սարգսյանը։

Նա նշեց, որ իրենք ունենք ազգային արժանապատվություն և թույլ չեն տալու, որ այս տեսակը րոպե անգամ ավելի մնա իշխանության։

Լրագրողի հարցին, թե՝ «Իմ քայլի» պատգամավորներն ասում են՝ Արցախի տարածքները ռազմական գործողությունների հետևանքով ենք կորցրել, ոչ թե հանձնել ենք, Գոռ Սարգսյանը հակադարձեց․ «Այդ պատգամավորներին հարց տվեք՝ ինչի՞ համար իրենք և իրենց թիմը Գորիսից այն կողմ չանցան, ե՞րբ տեսան այդ կռիվը, ի՞նչ էին հասկանում կռվից, որ ասում են՝ կռվով է հանձնվել։ Քարվաճառը առանց փամփուշտի հանձնվել է թուրքին, 3-4 օր Քարվաճառում ուժեղ մարտեր են եղել, մեր տղաները ուղղակի հետ են շպրտել և ադրբեջանցիների դիակները լցված են այդ ձորերում։ Նույնը Շուշին՝ Շուշին հանձնել են քաղաքական որոշմամբ, շատ հարցեր կան, որ պետք է պատասխանեն»։

Դաշնակցական երիտասարդի համար ցավալի է, որ մեր կռված տղերքի՝ Պետոների, Կարոտների, Դուշման Վարդանների, որոնցով իերնք դաստիարակվել են, և որոնք հայրենիք են ազատագրել ու մեզ տվել, այդ տղաների երազանքն այսօր մնաց անկատար։

Մանրամասն՝ տեսանյութում․