կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-03-16 11:32
Աշխարհ

Հարաբերությունների կարգավորման համար Թուրքիայից պետք է ռեալ քայլեր տեսնենք. Եգիպտոսի ԱԳՆ

Հարաբերությունների կարգավորման համար Թուրքիայից պետք է ռեալ քայլեր տեսնենք. Եգիպտոսի ԱԳՆ

Եգիպտոսի ԱԳՆ ղեկավար Սամիհ Շուքրին հայտարարել է, որ Թուրքիայի և Եգիպտոսի միջև հարաբերությունների կարգավորման համար անհրաժեշտ է, որ Թուրքիան Եգիպտոսի սկզբունքներին և նպատակներին հարմար քայլեր անի։

Շուքրին հավանություն է տվել երկար տարիներ լարված հարաբերություններից հետո Անկարայի և Կահիրեի միջև կապի հաստատմանը, սակայն նշել է, որ երկխոսությունը դեռևս սահմանափակ է։

Երկու երկրների հարաբերությունները սրվել էր 2013 թ. Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամմեդ Մուրսիին՝ ռազմական հեղաշրջման միջոցով պաշտոնից հեռացնելուց հետո։

Շուքրին նշել է, որ երկու երկրները, բացի դիվանագիտական նորմալ մթնոլորտից, ոչ մի այլ շփում չունեն։

Նշենք, որ անցյալ շաբաթ Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլյութ Չավուշօղլուն և նախահահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոսել էին Եգիպտոսի հետ հարաբերությունների կարգավորման հնարավորությունների մասին, իսկ թուրքական ԶԼՄ–ները հայտարարել էին, որ Եգիպտոսը սկսել է բանակցել Թուրքիայի հետ Միջերկրականի արևելյան շրջանում ստեղծված իրավիճակի շուրջ, ինչն արագ հերքվել է։