|
Փոխարժեքներ
11 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին կոչ է արել Ռուսաստանին` համատեղ քայլեր անել երկկողմ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ. հայտնում է РИА Новости-ն:
«Այս տարվա օգոստոսին լրանում է 2008-ի պատերազմի 10-րդ տարելիցը: Այդ ողբերգական երևույթը խոր հետք է թողել վրաց ժողովրդի կյանքում և վրաց-ռուսական հարաբերություններում: Խզվել են դիվանագիտական կապերը: Ռուսաստանի կողմից Աբխազիայի և Ցխինվալի շրջանի` Հարավային Օսիայի ճանաչումը փակուղի է մտցրել միջպետական հարաբերությունների կարգավորման հեռանկարը»,- նշել է նա:
Կվիրիկաշվիլիի խոսքով` ներկայումս պետք է ընտրություն արվի` դիմավորել այդ տարելիցը փոխադարձ մեղադրանքներով և կտրուկ հայտարարություններով, թե` «խելամիտ», թեկուզ աննշան քայլեր անել հարաբերություններն այդ կախարդված շրջանից դուրս բերելու համար: