Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Աննա Վարդապետյանը պատժում է իր դեմ դուրս եկած պաշտոնյաներին: Եվ այսպես, անցած տարի «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ նորանշանակ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի ցանկալի թեկնածուներից մեկը չի կարողացել տեղափոխվել ՀՀ գլխավոր դատախազություն եւ նշանակվել դատախազի տեղակալ:
Այս հանգամանքը խիստ զայրացրել էր Աննա Վարդապետյանին, որ նրա ցանկալի թեկնածուին կտրել են քննությունից. նա խիստ վրդովվել էր, թե ինչպես է Գլխավոր դատախազության որակավորման հանձնաժողովը իր ցանկալի թեկնածուին կտրել քննությունից: Աննա Վարդապետյանը ցանկացել էր իրեն տեղակալ նշանակել ՀՀ քննչական կոմիտեի Երեւանի Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնի նախկին պետ Հակոբ Գեւորգյանին։
Արդյունքում Գեւորգյանը դիմում էր ներկայացրել որակավորման հանձնաժողով եւ քննություն հանձնել, սակայն սեպտեմբերի 29-ին կտրվել էր քննությունից։ Գլխավոր դատախազի ցանկալի թեկնածուին կտրողներից մեկը գլխավոր դատախազին առընթեր որակավորման հանձնաժողովի կազմից Արդարադատության ակադեմիայի ռեկտորն էր, որին Վարդապետյանը որոշել է պատժել: Այսպիսով, որոշում է կայացվել գլխավոր դատախազին առընթեր որակավորման հանձնաժողովի կազմից հանել Արդարադատության ակադեմիայի ռեկտորին:
Այդ կանոնակարգումը ենթադրող նախագիծը երեկ քննարկվել է ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում: Հիմնավորման մեջ նշվում է, թե կարող են առաջանալ շահերի բախման իրավիճակներ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ գլխավոր դատախազին առընթեր այդ հանձնաժողովը դերակատարում ունի դատախազների թեկնածուների ցուցակի կազմման եւ դատախազների ատեստավորման գործընթացում: Իրականում, սակայն, Աննա Վարդապետյանը պատժում է ռեկտորին, որ իր ցանկալի թեկնածուին չի անցկացրել:
Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում