կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-03-15 00:15
Քաղաքական

Ինձ համար ԴԱՇՆԱԿՑԱԿԱՆԸ նա է, ով այսօր Բաղրամյանում փողոց է փակում, մեգաֆոնը ձեռքն առած՝ դավաճան է կոչում Արցախը վաճառած իշխանություններին. Ռ. Մարգարյան

Ինձ համար ԴԱՇՆԱԿՑԱԿԱՆԸ նա է, ով այսօր Բաղրամյանում փողոց է փակում, մեգաֆոնը ձեռքն առած՝ դավաճան է կոչում Արցախը վաճառած իշխանություններին. Ռ. Մարգարյան

Քաղաքագետ-իրավաբան Ռոբերտ Մարգարյանը գրում է.

«Վերջին օրերին ուշադրությամբ ու նաև զայրույթով հետևում եմ ՀՅԴ-ի դեմ մեկը մյուսին հաջորդող հարցազրույցներին ու հոդվածներին և իհարկե այն հրճվանքին որ դրանից ապրում են ապազգային ու մասնավորապես սոռոսական գործակալներն ու արևմտամետ շրջանակները:

Ու այս ընթացքում մի բան ինձ զարմանք է պատճառում: Նրանք, ովքեր 130-ամյա կուսակցության հայաստանյան կառույցին մեղադրում են ժամանակի իշխանություններին մաս կազմելու և չապացուցված «թալանին» մասնակից դառնալու մեջ միևնույն ժամանակ նույն կառույցին քննադատում են նրա համար, որ չի հաշտվում ներկա իշխանությունների բացահայտ ու ապացուցված դավաճանության հետ ու ակտիվորեն մասնակցում է հայրենիքի փրկության շարժմանը:

Նրանք, ովքեր սփյուռքում նստած փորձում են ուղեգիծ թելադրել հայաստանյան կառույցին, նույն ժամանակ սփյուռքից ներկա իշխանություններին քննադատողներին կոչ են անում չմիջամտել հայաստանյան ներքաղաքական կյանքին:

Նման մոտեցումը լավագույն դեպքում կարող է «երեսպաշտություն» կոչվել:

ՀՅԴ կուսակցության անդամ չեմ, բայց որպես ավելի քան 40 տարիների համակիր ինձ իրավունք եմ վերապահում բարձր ձայնով հայտարարել, որ ինձ համար իսկական ՀԱՅ ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑԱԿԱՆԸ նա է, ով այսօր Բաղրամյանում փողոց է փակում, մեգաֆոնը ձեռքն առած դավաճան է կոչում Արցախը վաճառած իշխանություններին, հալածվում ու ծեծվում է դավաճանին ծառայող ոստիկանության կողմից, բայց չի հանդուրժում իր ժողովրդի նվաստացումն ու չի նահանջում:

Այսօր հայրենքի փրկության համար հրապարակում պայքարող Դաշնակցությունը հենց այն կուսակցությունն է, որին մարտնչող ու չհանձնվող ոգու պատճառով համակրել եմ 1980-ական թվականներից ու այդ մասին միշտ հայտարարել եմ ու կհայտարարեմ հպարտությամբ»: