կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-11-09 13:19
Քաղաքական

Արցախը թշնամի թուրքին զիջողը, այո՛, դավաճան է. ՀՅԴ Ֆրանսիայի «Նոր սերունդ»-ի բողոքագիրը՝ ՀՀ իշխանություններին

Արցախը թշնամի թուրքին զիջողը, այո՛, դավաճան է. ՀՅԴ Ֆրանսիայի «Նոր սերունդ»-ի բողոքագիրը՝ ՀՀ իշխանություններին

Նկատի ունենալով Հայաստանի եւ Արցախի անվտանգային լրջագույն խնդիրները, Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ ՀՀ իշխանությունների բացահայտ եւ կուլիսային պայմանավորվածությունների հարուցած վտանգներն ու հնարավոր անդառնալի հետեւանքները` ՀՅԴ կառույցը աշխարհի տարբեր անկյուններում նոյեմբերի 8-9-ը կազմակերպում է ակցիաներ` ի զորակցություն Հայրենիքում ձեւավորվող ազգային դիմադրության՝ ընդգծելով Հայրենիքի, Սփյուռքի միասնականությունը, համախմբվածությունը Հայաստանի, Արցախի եւ համայն հայության իրավունքների պաշտպանության հարցում:

Երկուշաբթի` ժամը 18:00-ին, Փարիզում ՀՀ դեսպանատան դիմաց կայացած ակցիայից հետո, որի մասնակիցները հանդես են եկել «Ասենք Ո՛Չ մեր հողերի հանձնմանը, Ո՛Չ նոր համաձայնագրի ստորագրմանը» և այլ կարգախոսներով, ՀՅԴ Ֆրանսիայի «Նոր սերունդ» կազմակերպության ներկայացուցիչները Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի միջոցով բողոքագիր են ներկայացրել ՀՀ իշխանություններին։ Ստորև ներկայացնում ենք այն։

 

Հարգելի՛ տիկին Հասմիկ Տոլմաճյան՝ Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան

Խնդրում ենք սույն բողոքագիրը փոխանցել, ուր որ հարկն է։

Կանխավ շնորհակալություն:

 

 

ԲՈՂՈՔԱԳԻՐ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ 

2020-ի նոյեմբերի 9-ի կապիտուլյացիայի տխրահռչակ ստորագրության տարելիցին ընդառաջ՝ Փարիզում Հայաստանի դեսպանատան առջեւ հավաքված մեր հայրենակիցների եւ երիտասարդության անունից մեր բողոքը եւ ընդվզումն ենք հայտնում Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության դեմ: 

Սրանով հայտնում ենք, որ առանց համազգային համաձայնության ոչ ոք իրավունք չունի տասը միլիոն հայության անունից ու նրա հաշվին միանձնյա որոշումներ կայացնելու թշնամի թուրքի հետ, այսպես կոչված, որեւէ հարաբերության մասին: Հետեւաբար, վաղը՝  նոյեմբերի 9-ին, Մոսկվայում ստորագրվելիք որեւէ փաստաթուղթ (որ, ի դեպ, կապիտուլյացիայի շարունակությունը եւ այս անգամ վերջնականացումը կլինի) մենք կհամարենք անվավեր ու մերժելի: 

Եվ նկատի ունենալով թուրք-ադրբեջանական պանթուրանական քաղաքականությունը, որը շարունակ միտված է քարտեզից Արցախն ու Հայաստանը ջնջելուն, եւ դրա դիմաց՝ ձեր «իշխանության» ընթացքը, որն առաջնորդվում է պարտվողական միակողմանի զիջումներով՝ կարծեցյալ խաղաղության հասնելու ցավալի ինքնախաբեությամբ, մենք, հանուն 44-օրյա պատերազմի ընթացքում զոհված մեր 5000 երիտասարդների, հանուն վիրավոր ու անդամահատված Արցախի Հանրապետության, հանուն մեր հայրենիքի ամբողջականության, որեւէ ճանապարհ, միջանցք չունենք տալու կամ որեւէ տարածք-հող չունենք զիջելու կամ հանձնելու թշնամուն, ընդհակառակը՝ հողային պահանջներ ունենք նույն այդ թշնամուց: Այո՛, թուրքն ու ազերին հայության թշնամին են ու պիտի մնան՝ մինչեւ Հայ Դատի վերջնական հաղթանակ: Հայաստանի, Արցախի ու հայության անվտանգությունը եւ հողային ամբողջականությունը վեր են ամեն բանից: 

Առ այդ, դաշնակցական երիտասարդությունը որոշել է ոչ միայն չհարմարվել ներկա հանձնվողական ու պարտվողական իրավիճակին, այլեւ, մահն աչքի առաջ, խոսքով եւ գործով պայքարել դրա դեմ ու վերականգնել խոցված ազգային արժանապատվությունը: 

Մեր պայքարը անտեղիտալի է հանուն Արցախի եւ Հայաստանի հողային ամբողջականության ու անվտանգության: Արցախը թշնամի թուրքին զիջողը, այո՛, դավաճան է: Թույլ չենք տալու:

 

ՀՅԴ ՆՈՐ ՍԵՐՈՒՆԴ

8 նոյեմբերի 2021, Փարիզ