Փոխարժեքներ
16 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.09 |
EUR | ⚊ | € 410.31 |
RUB | ⚊ | ₽ 3.8846 |
GBP | ⚊ | £ 486.78 |
GEL | ⚊ | ₾ 140.05 |
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Փակ են Վարդենյաց լեռնանցքը, Մ-2 ավտոճանապարհի Սարավան-Զանգեր հատվածը (բուք է), Բերդ-Ճամբարակ և Գնդեվազ-Ջերմուկ ավտոճանապարհները, Կոտայքի մարզի Հատիս-Զովաշեն-Սևաբերդ ավտոճանապարհը, Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները:
Վայք-Սիսիան ավտոճանապարհը, Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի ավտոճանապարհները դժվարանցանելի են։
Կոտայքի մարզի Չարենցավան-Աբովյան ավտոճանապարհին, Լոռու մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
«Չայնիի ոլորաններ» կոչվող հատվածում, Գնդեվազ-Ջերմուկ ավտոճանապարհին, Արարատի մարզի Տիգրանաշեն-Զանգակատուն և Վեդի-Ուրցալանջ ավտոճանապարհներին, Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում, Կոտայքի մարզի Հատիս-Զովաշեն-Սևաբերդ ավտոճանապարհին, Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում, Մաստարա-Լանջիկ ավտոճանապարհին բուք է:
Սյունիքի և Տավուշի մարզերում, Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի տարածաշրջաններում, Գեղարքունիքի մարզի Գավառ և Ճամբարակ քաղաքներում տեղում է ձյուն։
Լարսի մասին
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը եղանակային պայմաններից ելնելով փակ է։ Ռուսական կողմում կա մոտ 326 կուտակված բեռնատար ավտոմեքենա: