կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-03-02 17:34
Քաղաքական

Գենշտաբի որոշ պաշտոնյաների հայտարարությունը բանակի հայտարարություն չէ․ սոցապ նախարար

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի հայտարարության, ՀՀ պետականության խարխլման, Հայաստանի եւ Արցախի տարածքային ամբողջականության, Սյունիքի մարզում ադրբեջանցիների առկայության, Ալիեւի՝ հայ ռազմագերիների մասին հայտարարության, ինչպես նաեւ մի շարք այլ օրակարգային կարեւոր հարցերի շուրջ Yerkir.am-ը զրուցել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանի  հետ։

-Ինչպե՞ս եք գնահատում ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի հայտարարությունը ԳՇ-ն, գեներալիտետը Նիկոլ Փաշինյանի եւ կառավարության հրաժարականն են պահանջում։

-Բանակը պետք է զերծ մնա քաղաքականությունից, զբաղվի սահմանների պաշտպանությամբ։ Դրան ի պատասխան՝ վարչապետն իր գործողությունները հրապարակային ներկայացրել է, ավելացնելու բան չունեմ այդ մասով։

-ԳՇ-ն նշում է, որ հենց սահմանների պաշտպանությունից ելնելով է նման հայտարարություն արել։ Բացի Փաշինյանից, որեւէ մեկը չի ասել, որ դա քաղաքական հայտարարություն է կամ ռազմական հեղաշրջման փորձ։

-Նիկոլ Փաշինյանը պատասխանել է այդ հարցին եւ Սահմանադրության շրջանակներում ձեռնարկել համապատասխան ընթացակարգ։

-Իսկ Դուք ի՞նչ եք կարծում՝ ռազմական հեղաշրջման փո՞րձ է, թե՞ ոչ։

-Փաշինյանի հայտարարություններին ավելացնելու որեւէ բան չունեմ։ Գենշտաբի որոշ պաշտոնյաների հայտարարությունը բանակի հայտարարություն չէ, հետեւաբար՝ որոշ պաշտոնյաներ արել են քաղաքական հայտարարություններ, եւ հուսով եմ, որ նրանք կատարում են իրենց պարտականությունները։

-Միայն ԳՇ-ն չէ, որ ասում է՝ ՀՀ պետականության հիմքերը խարխլվել են։

- Հայաստանի պետականության հիմքերը խարխլված չեն եւ չեն կարող խարխլված լինել։

-Այսինքն՝ այն, ինչ տեղի է ունենում ՀՀ սահմաններում, պետականության խարխլում չէ՞։

-Ոչ, ՀՀ-ի սահմաններն ամուր պաշտպանված են, եւ նոյեմբերի 10-ից հետո որեւիցե խնդիր չկա, այդ թվում՝ Արցախի Հանրապետության սահմաններում։

-Նոյեմբերի 10-ի հայտարարության մեզ նշված է, որ պետք է ռազմագերիների վերադարձ լինի, մինչդեռ Ալիեւը օրերս հայտարարեց, որ Ադրբեջանում այլեւս ռազմագերի չկա, նրանք դիվերսանտներ են եւ ահաբեկիչներ։ Փաշինյանը չսաստեց Ալեւին, չասաց, որ՝ հենց նոյեմբերի 10-ի հայտարարությունից ելնելով։ Ինչո՞ւ հայտարարությամբ հանդես չեկավ վարչապետը։

-Կառավարությունը համապատասխան կառույցների միջոցով հանդես է եկել։

-Փաշինյանը հանդես եկե՞լ է։

 -Պարբերաբար, իհարկե, միշտ հանդես է գալիս։

 -Շատերը վիրավորված են զգում իրենց, որ մեր վարչապետի հանդեպ Ալիեւը արհամարհական եւ ծաղրական վերաբերմունք ունի, սպառնում է մեզ։

-Չեմ պատրաստվում նման խեղկատակությունը մեկնաբանել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Զրուցեց Լիանա Սարգսյանը