կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-07-13 13:27
Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Որոշ պաշտոնյաների հայտարարություններ նվերներ են մատուցում ադրբեջանական իշխանություններին․ Արման Թաթոյան

Ամբողջությամբ սխալ ուղղութամբ են ընթանում ՀՀ պետական սահմանների հետ կապված հարցերը՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը մամուլի ասուլիսում։

Նանշեց, որ բոլոր հարցերը ներառված են ռազմական ու քաղաքական բաղադրիչների ներքո, և ամբողջությամբ անտեսված են մարդու իրավունքների հարցերը։

Երկրի պետական սահմանների ցանկացած որոշման գործընթացի կարևորագույն հարցերից է, ըստ նրա, այն, թե որքանով է դրա արդյունքում պահպանվում կամ երաշխավորվում սահմանային բնակիչների իրավունքները։

«Մեր պարագայում ռազմական ու քաղաքական բաղադրիչների պատճառով պետությունն ինքն իրեն դրել է սահմանափակումների մեջ։ Ստացվել է այնպես, որ մի վտանգավոր թեզ է զարգանում, այն է՝ մարդու իրավունքներն ու անվտանգությունը հակադրվում են։ Ճիշտ է, մեր սահմաններին բնակվող քաղաքացիների իրավունքների խախտումները կատարում են ադրբեջանական զինծառայողները, բայց ՀՀ-ն ունի մեր քաղաքացիներին պաշտպանելու պարտավորություն։ Եվ այն պատճառով, որ հարցերն ամբողջությամբ դիտարկվում են քաղաքական ու ռազմական տեսանկյունից, դրա համար մարդու իրավունքների պաշտպանության պարտավորությունները հաջողություն չեն ունենու», - ասաց Արման Թաթոյանը։

Նրա համոզմամբ՝ կազմակերպված քաղաքականություն պետք է ունենալ նաև պետության ներսում պետական մարմինների կողմից։

«Պաշտոնյաներ ունենք, ովքեր իրենց հայտարարություններով պարզապես նվերներ են մատուցում ադրբեջանական իշխանություններին այդ խախտումները ցույց տալու հարցում։ Հուլիսի 5-ին Գեղարքունիքում տեղի ունեցավ փոխհրաձգություն, և ՀՀ ՊՆ-ն հաստատել էր այն։ Լրատվամիջոցներից մեկը, կարծում եմ, ուղղորդված, հարց է տալիս Վերին Շորժայի վարչական շրջանի ղեկավարին՝ ասելով, թե ադրբեջանցիները խոչընդոտում են գյուղացիների բնականոն կյանքը։ Վարչական շրջանի ղեկավարն ասում է՝ չէ, ինչ խոչընդոտել, գյուղացիները նույնիսկ էդ կողմը չեն էլ գնում։ Ո՞նց է վարչական շրջանի ղեկավարն այդպիսի բան ասում, երբ ինքս եմ այդ կողմում եղել, և ադրբեջանական զինծառայողները նստած են հենց այն վայրերում, որտեղ մեր արոտավայրերն են, իսկ բնակիչները չեն կարողանում օգտվել այդ արոտավայրերից»,-ասաց նա։

Արման Թաթոյանը նշեց, որ այս հայտարարությունից հետո ինքը որքան էլ գնա՝ միջազգային ատյաններում ասի, թե ադրբեջանական զինծառայողները խախտում են մեր իրավունքները, այդ մարդու հայտարարությունները կդնեն ու կասեն, թե՝ այս ի՞նչ եք խոսում։

Մանրամասն՝ տեսանյութում․