կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-06-04 12:37
Քաղաքական

Գենշտաբի պաշտոնյայի տված մեկ ժամից անցել է 144 ժամ, և մեր տղաները շարունակում են մնալ գերեվարված․ Նաիրա Զոհրաբյան

Գենշտաբի պաշտոնյայի տված մեկ ժամից անցել է 144 ժամ, և մեր տղաները շարունակում են մնալ գերեվարված․ Նաիրա Զոհրաբյան

6 օր առաջ ԶՈՒ ԳՇ պատասխանատուն հայտարարեց, որ Ադրբեջանին տալիս են մեկ ժամ ժամանակ՝ վերջերս գերեվարված մեր տղաներին վերադարձնելու համար․ այսօր Ազգային ժողովի ամբիոնից հեիշեցրեց ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

«Գենշտաբի պաշտոնյայի տված մեկ ժամից անցել է 144 ժամ, և մեր տղաները շարունակում են մնալ գերեվարված»,– ասաց նա։

Նաիրա Զոհրաբյանը հայտնեց նաև, որ Մոսկվայից վերադարձած մեր պատվիրակությունը, որը պետք է բանակցեր սահմանային միջադեպերի, հատկապես՝  վերջին վեց գերիների մասին, վերադարձել է ձեռնունայն։ «Նրանք տարածեցին լղոզված մի հայտարարություն, որում ընդամենը ասված է, որ քննարկումները և բանակցությունները շարունակվում են»,– ասաց նա։