ԵՄ-ն կդատապարտվի է ձախողման, եթե աջակցի Վենեսուելայի աջակողմյան ուժերին: Այս մասին հայտարարել է Վենեսուելայի կառավարության ղեկավար Մադուրոն:«Մենք միշտ էինք ասում ԵՄ-ին ու Մոգերինիին` դուք չեք լսում Վենեսուելայի ճշմարտությունը, դուք խուլ եք: Եվ նրանք կձախողվեն, եթե լսեն Վենեսուելայի աջակողմյան քաղաքական ուժերին»,- ասել է Մադուրոն: Նա նաև հիշեցրել է Ջոն Լենոնի «Տվեք խաղաղությանը շանս» երգի բառերը:
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Մադուրոն պաշտպանել է Վենեսուելայում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը:Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն: