կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-02-23 23:24
Քաղաքական

«Հայրենիք» զորախմբի անդամների կողմից դասալքության դեպքեր չեն հայտնաբերվել. դատախազությունը հերքել է Փաշինյանին. «Փաստինֆո»

«Հայրենիք» զորախմբի անդամների կողմից դասալքության դեպքեր չեն հայտնաբերվել. դատախազությունը հերքել է Փաշինյանին. «Փաստինֆո»

«Հայրենիք» զորախմբի անդամների կողմից դասալքության վերաբերյալ ապացույցներ ձեռք չեն բերվել։ «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան տեղեկացրել են ՀՀ գլխավոր
դատախազությունից՝ այդպիսով փաստելով, որ Փաշինյանը տարածել է կեղծ տեղեկատվություն։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 10-ին կապիտուլյացիոն ակտի ստորագրումից հետ Նիկոլ Փաշինյանը, ի պատասխան իր հրաժարականը պահանջող քաղաքացիների, ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել էր, թե «Հայրենիք» զորախումբը  դիրքը թողել, փախել է ու դասալքության համար պետք է դատվի։

Հայտարարությունից շուրջ 4 ամիս անց «Փաստինֆո»-ն գրավոր հարցում է ուղարկել  ՀՀ գլխավոր դատախազություն՝ պարզելու, թե  «Հայրենիք» զորախմբի անդամների կողմից դասալքության վերաբերյալ Փաշինյանի հայտարարությունը քննության առարկա դարձե՞լ է, թե ոչ,  քրեական գործ հարուցվել է, թե ոչ եւ դասալքության քանի դրվագ է բացահայտվել, քանի անձի է մեղադրանք առաջադրվել։

Արդյունքում՝ պարզվել է, որ քրեական գործ չի հարուցվել, մեղադրանք առաջադրելու համար էլ ապացույցներ չեն գտել։

««Հայրենիք» զորախմբի անդամների կողմից դասալքության վերաբերյալ հանգամանքները քննության առարկա են հանդիսանում ՀՀ ՀՔԾ-ում քննվող քրեական գործերից մեկով, սակայն նշված մեղադրանքով (դասալքության—հեղ.) վարույթին ներգրավված անձինք դեռևս չկան, քանի որ այդ կապակցությամբ նախաքննության ներկա փուլում բավարար ապացույցների համակցություն ձեռք չի բերվել»,- հայտնել են գլխավոր դատախազությունից։

«Այլ խոսքով՝ դատախազությունը հայտնել է, որ Նիկոլ Փաշինյանը չի ունեցել որեւէ ապացույց, հիմք հայտարարելու, թե «Հայրենիքի» անդամները դիմել են դասալքության։ Հետեւապես գործ ունենք՝ բարձրաստիճան պաշտոնատար անձի կողմից, իր պաշտոնեական դիրքի օգտագործմամբ, զրպարտություն տարածելու, սուտ մատնություն կատարելու բացահայտ դեպքի հետ: