|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Իրանում ուրանի հարստացման սահմանը 20 տոկոս չէ: Երկրի կարիքներին համապատասխան և միջուկային շարժիչների համար անհրաժեշտության դեպքում կարող ենք ուրանի հարստացումը հասցնել 60 տոկոսի․ ըստ իրանական ԶԼՄ-ների՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդ՝ այաթոլլա Ալի Խամենեին Փորձագիտական խորհրդի նախագահի և անդամների հետ հանդիպման ժամանակ:
Նա ասել է, որ Իրանը վճռական է միջուկային տեխնոլոգիայից էներգիա ձեռք բերելու հարցում`համապատասխան երկրի կարիքներին:
Խոսելով Իրանի և 5 + 1 երկրների միջև ձեռք բերված Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի մասին, Խամենեին նշել է, որ ստորագրվել է բազմամյա համաձայնագիր, և եթե այդ երկրները հավատարիմ են համաձայնագրի պայմաններին, ապա Թեհրանը կկատարի հետևյալ պայմանները․ «Արևմուտքը շատ լավ գիտի, որ մենք միջուկային զենք չենք ստեղծում: Միջուկային զենքի խնդիրը արդարացում է, նրանք նույնիսկ դեմ են մեր սովորական զենքին: Նրանք դեմ են մեր պաշտպանունակությանը: Արևմուտքը ցանկանում է Իրանին զրկել իր էներգետիկ բաղադրիչներից»: