կարևոր
4546 դիտում, 4 ամիս առաջ - 2024-07-03 14:55
Քաղաքական

ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ Արևմուտքը ցանկանում է խզել Մոսկվա-Երևան-Բաքու համագործակցությունը

ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ Արևմուտքը ցանկանում է խզել Մոսկվա-Երևան-Բաքու համագործակցությունը

Հայաստանին և Ադրբեջանին ՆԱՏՕ-ի վաշինգտոնյան գագաթնաժողովին հրավիրելով՝ Արևմուտքը ցանկանում է Ռուսաստանի բարեկամներին պոկել վերջձինիս հետ համագործակցությունից: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի փոխտնօրեն Անդրեյ Նաստասինը, գրում է ТАСС-ը։

Նրա խոսքով՝ սա ամերիկացիների՝ աշխարհի բոլոր տարածաշրջանների վրա իրենց կործանարար ազդեցությունը տարածելու փորձերի հերթական օրինակն է։

«Սա ամերիկացիների՝ իրենց կործանարար ազդեցությունն աշխարհի բոլոր տարածաշրջաններում տարածելու փորձերի ևս մեկ օրինակ է։ Եվրոպայում թույլ կամք ունեցող արբանյակների լիակատար ներողամտությամբ Վաշինգտոնը խնդիր է դնում մեր ընկերներին և հարևաններին պոկել Ռուսաստանի հետ համագործակցությունից»,- ասել է նա:

Նաստասինը նշել է, որ Մոսկվան տեսնում է, թե ՆԱՏՕ-ն որքան համառորեն է ձգտում առաջ մղել իր մոտեցումները տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ։

«Հիշենք, որ դաշինքի նման «նախաձեռնությունը» բազմիցս հանգեցրել է աղետալի արդյունքների: Հարավային Կովկասում և աշխարհում ոչ մի այլ տեղ պետականության ոչնչացման նման փորձը պահանջված չէ»,- ընդգծել է նա։

«Մենք համոզված ենք, որ կայունությունն ու անվտանգությունը Հարավային Կովկասում կարող են և պետք է ապահովեն իրենք՝ տարածաշրջանի երկրները՝ տարածաշրջանային պատասխանատվության սկզբունքի շրջանակներում», - նշել է դիվանագետը։