կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-02-22 19:38
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ժողովուրդը ո՛չ փամփուշտներից է վախենում, ո՛չ էլ ձեզ նման զառամյալ ուսապարկերից․ Գերասիմ Վարդանյան

Այսօր Նիկոլի ուսապարկերից մեկը՝ մի զառամյալ ուսապարկ, հայտարարեց, որ հնարավոր է կրակել նաև ժողովրդի վրա՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց ՀՅԴ անդամ Գերասիմ Վարդանյանը Երևանի Պրահայի այգուց մեկնարկած անհնազանդության երթի ժամանակ։

«Ա՛յ տղա, ի՞նչ փամփուշտներով եք կրակելու ժողովրդի վրա, այն փամփուշտներով, որ Շուշիում նախատեսված էր թշնամու համար ու չկրակեցի՞ք, էդ փամփուշտներն ե՞ք ուղղելու ժողովրդի վրա։ Անդոն, այստեղ՝ հրապարակի ժողովուրդը ո՛չ փամփուշտներից է վախենում, ո՛չ էլ, առավել ևս, ձեզ նման ժամկետանց, զառամյալ ուսապարկերից»,-ասաց նա։

Նշենք, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդանիկ Քոչարյանը հայտարարել էր՝ եթե մտածում են շենքեր գրավելու մասին, թող նաև մտածեն, որ այդ շենքերը գտնվում են պետական պաշտպանության տակ, իսկ դա նշանակում է՝ պետությունն իրավունք ունի կրակելու։

Մանրամասն՝ տեսանյութում․