կարևոր
532 դիտում, 5 ժամ առաջ - 2025-02-26 19:31
Հասարակություն

Վկաների մեծ մասը նույնիսկ ինձ չէր ճանաչում, վախենում էին իրենց դիրքորոշումը հայտնել․ Գերասիմ Վարդանյան

«Եթե Հայաստանում կա մարդ ում համար Արցախը հայկական չէ, իմ համար ինքը հայ չէ»,- այս մասին դատական նիստից հետո ասել է Գերասիմ Վարդանյանը։

Հիշեցնենք, որ ՀՅԴ անդամներ Բագրատ Եսայանի, Գերասիմ Վարդանյանի և Գառնիկ Մելքումյանի դեմ հարուցված քրեական գործը վերաբերում է 2020 թ. նոյեմբերի 9-ին կապիտուլյացիոն ակտի ստորագրմանը հաջորդած ակցիաներին, մասնավորապես՝ «Ազատություն» ՌԿ շենք մուտք գործելու դրվագին։ Քրեական գործի հարուցումից երկու տարի անց՝ փորձ արվեց կալանավորել նաև «Երկիր մեդիա» ՀԸ տնօրեն Բագրատ Եսայանին՝ դրանով փորձելով լռեցնել ընդդիմադիր հեռուստատեսությանը: Կալանավորման չորրորդ փորձից հետո նշված գործով կալանավորված է միայն Գերասիմ Վարդանյանը, ընդ որում, նրան կալանավորելու առաջին փորձը եղել է դեռևս 2020 թ. սակայն դատարանները մերժել են կալանքի միջնորդությունները՝ հիմնավոր կասկածի բացակայության հիմքով։ Հաջորդ դատական նիստը տեղի կունենա ապրիլի 25-ին ժամը 16։00-ին։

Մանրամասն՝ տեսանյութում