կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-05-03 23:03
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Այս ժողովուրդը իր բացված ձեռքը բռունցք է դարձրել․ Գերասիմ Վարդանյանն ազատ արձակվեց ու միացավ հանրահավաքին

ՀՅԴ անդամ, ԱԺ պատգամավոր Թադևոս Ավետիսյանի օգնական Գերասիմ Վարդանյանը, որ ձերբակալվել էր խաղաղ անհնազանդության երթի ժամանակ, բայց մեկ այլ գործով, այսօր դատարանի դահլիճից ազատ արձակվեց ու միացավ Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքին՝ հայտնում է Yerkir.am-ը։

«Թող բոլորը իմանան, թող սուլթանը իմանա, թող աշխարհը իմանա՝ մեզ շթաներով չեն վախեցնի, մենք որոշում ենք կայացրել և որոշումը պետք է կատարվի»,-հայտարարեց նա հրապարակի ժողովրդին։

Այս ժողովուրդը իր բացված ձեռքը բռունցք է դարձրել՝ ասաց Գերասիմ Վարդանյանը։

Նշենք, որ դատավոր Արշակ Մաթևոսյանը մերժել էր Գերասիմ Վարդանյանին կալանավորելու վերաբերյալ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտի ՀԿԳ ավագ քննիչ Սուրեն Նավոյանի միջնորդությունը։ Գերասիմ Վարդանյանը մեղադրվում էր 2020-ի նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը «Ազատության» գրասենյակ ներխուժելու փորձի և, ըստ «Ազատության», հայտարարությունների համար․ «Եկել ենք սերվերները տանենք, որ եթեր չմտնեք։ Դավաճան եք, թուրք եք, եթեր չեք մտնելու»: Գերասիմ Վարդանյանի փաստաբանը վստահեցնում է, որ արդեն երրորդ անգամն է նույն անձը նույն քրեական գործով բերման ենթարկվում՝ մեղադրանքը ձևափոխած, ու ազատ արձակվում։

Մանրամասն՝ տեսանյութում․