կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2019-11-12 19:11
Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կուզենանք հաղթել ձեզ հետ. Գերասիմ Վարդանյանը՝ ԵՊՀ դասախոսներին

«Հարգելի՛ դասախոսներ, բոլորս դուրս ենք եկել փողոց` պաշտպանելու այն արժեքները, որոնք դուք մեզ փոխանցել ու փոխանցում եք՝ մեր լեզուն, մեր կրոնը, մեր պատմությունը: Մեզ այս պայքարի մեջ մենակ մի՛ թողեք, սա միայն մեր պայքարը չէ՛, դու՛ք եք դրանք մեզ փոխանցել, եկե՛ք, տե՛ր կանգնեք ձեր փոխանցածին», - Yerkir.am-ի հաղորդմամբ՝ ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի շենքի մոտ այսօր՝ նոյեմբերի 12-ին, կոչով հանդես եկավ ՀՅԴ անդամ Գերասիմ Վարդանյանը:

Նա իր խոսքն ուղղեց նաև ուսուցիչներին. «Հարգելի՛ ուսուցիչներ, հարգելի՛ դասախոսներ, մենք, միևնույն է, հաղթելու ենք, բայց կուզենանք հաղթել ձեզ հետ, մենք չունենք նահանջի տեղ, բայց կուզենանք չնահանջել ձեզ հետ, որովհետև մենք ձեզ հետ միշտ մեզ ավելի ամուր ենք զգացել: Միացե՛ք մեզ, միացե՛ք ձեր ուսանողին, միացե՛ք ձեր երիտասարդին»:

Այսօր՝ նոյեմբերի 12-ին, ԵՊՀ բանասիրական շենքից կրկին մեկնարկել էր  ուսանողական երթը:

Հիշեցնենք՝ ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաների մեկնարկը տրվել էր անցած շաբաթ: Բողոքի ակցիայի մասնակիցները հայտարարել են, որ Արայիկ Հարությունյանը չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին: