կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-02-20 08:07
Առանց Կատեգորիա

Քաղաքականապես էսկալացված Արցախ. «Փաստ»

Քաղաքականապես էսկալացված Արցախ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Ինչպես և կանխատեսելի էր, Արցախում վերջին պատերազմից հետո առաջ եկած քաղաքական ակտիվությունը որոշակի անկում է ապրել։ Քաղաքական ուժերի կոնսուլտացիաների գործընթացը տապալվեց, ինչից հետո ակտիվ է միայն Վիտալի Բալասանյանին նախագահական ընտրություններում աջակցած «Արդարություն» կուսակցությունը, իսկ մյուս ուժերը լավագույն դեպքում սահմանափակվում են հարցազրույցներով ու հայտարարություններով, ուրիշ ոչինչ։ «Փաստ» թերթի տեղեկություններով, մի քանի «նախաձեռնություն» էլ, որոնք կոշտ պայքար էին տանում Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի դեմ, մի մասը պաշտոններ ստացավ իշխանության տարբեր օղակներում, մի մասն էլ ակտիվությունը դադարեցրեց կամ ուղղակի թուլացրեց հետագա պայքարը՝ տարբեր բնույթի շահադիտական խոստումներով։

Արցախյան մեր աղբյուրի փոխանցմամբ, ներկայումս Արցախում բավականին տարօրինակ իրավիճակ է ստեղծվել։ Ակնհայտ է, որ երկրում առկա է մի կողմից՝ համընդհանուր անորոշություն, գումարած ոչ էֆեկտիվ ղեկավարում ու նախագահի նկատմամբ անվստահության մեծ աստիճան, մյուս կողմից՝ տապալված քաղաքական ուժեր և ակտիվիստներ։ Թվում է, թե իրավիճակը կշարունակվի այսպես մնալ, սակայն կա մեկ լուրջ խնդիր՝ կուտակված կրքեր, շատ դեպքերում իշխանության նկատմամբ թշնամական վերաբերմունք, որն ամեն պահի կարող է պայթել։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում