Ղարաբաղյան բանակցային գործընթացը մեր պետության ամենաբարդ և ամենաինտելեկտուալ հարցն է։ Այդ գործընթացին ամբողջովին տիրապետում են հաշված թվով մարդիկ, ոչ մեծ մի շրջանակ էլ, ընդհանուր առմամբ, տեղյակ է, թե ինչ է կատարվում։
2018 թ․ Հայաստանում իշխանության եկած տգետների կույտը արցախյան բանակցային գործընթացին երբեք մոտ չի էլ եղել։ Նախ՝ նրանց ուղեղի ֆիզիոլոգիական հնարավորությունները դա թույլ չէին տա, երկրորդ՝ ոչ ոք այդ ապազգային ստահակներին թույլ չէր տա տեղեկանալ բանակցային գործընթացի նրբություններին։
Արդյունքում՝ այս երկրորդ շրջանակը՝ Արցախն ատող ու արցախյան հաղթանակի հետ չհաշտված վիժվածքները, օգտվելով խնդրի բարդությունից, նեղ մասնագիտական շերտերից և այն հանգամանքից, որ պատկան մարմինները օբյեկտիվորեն չէին կարող ամեն ինչի մասին ժողովրդի հետ խոսել, սկսեցին մանիպուլացնել հասարակական կարծիքը։
Դրա արդյունքում էլ մեր խաբված ժողովուրդը չգնահատեց բանակցային գործընթացը, որը 1994-2018 թթ․ ուղեկցվել է հիմնականում մեր ձեռքբերումներով, ժողովուրդը չգնահատեց Հայաստանի դիվերսիֆիկացվող միջազգային հարաբերությունները, չգնահատեց Վիեննան ու Սանկտ Պետերբուրգը, չհասկացավ, որ Արցախով մենք միջազգային հարաբերությունների ակտիվ խաղացող էինք և առանձին դեպքերում ոտք էինք գցում ընդհուպ մինչև գերտերությունների հետ։ Արցախով պայմանավորված՝ ՀՀ միջազգային հարաբերությունների բնույթն աղերս անգամ չուներ մեր տարածքի, ժողովրդագրական վիճակի, բնական հարստությունների և այլնի հետ։
Արդյո՞ք կարելի է ժողովրդին մեղադրել։ Ժողովրդի՝ միջինից բարձր կրթական ցենզ ունեցող հատվածին, ըստ իս, կարելի է և պետք է մեղադրել 2018 թ․ դավաճանությանը մաս կազմելու համար, իսկ ամբողջ ժողովրդին մանիպուլացնելու և մեր երկիրը կործանման շեմին հասցնելու համար իշխանությունը զավթած այս խունտան պիտի ամենախիստ ձևով պատասխան տա գրված ու չգրված բոլոր օրենքներով։