|
Փոխարժեքներ
15 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 426.09 |
| RUB | ⚊ | ₽ 5.0686 |
| GBP | ⚊ | £ 493.73 |
| GEL | ⚊ | ₾ 138.67 |
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը գրում է․
«Ուրեմն առավոտյան երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը պաշտոնապես հաղորդագրություն է տարածում, որ նախագահ Քոչարյանը եռօրյա այցով մեկնելու է Հայաստանից։ Այցը կրում էր անձնական բնույթ, վաղուց պլանավորված էր և հետաձգվել էր նախընտրական խիտ գրաֆիկի պատճառով:
Նախագահի նախկին բազմաթիվ այցերի մասին երբեք նախապես տեղեկատվություն չի տրամադրվել՝ դրանց մասնավոր բնույթի պատճառով: Սակայն, հաշվի առնելով ընդդիմության ներկայացուցիչների այցերի վերաբերյալ իշխանությունների կողմից վերջերս տարածվող կեղծիքները, գրասենյակը հարկ է համարում հանրությանը զերծ պահել իշխանական կեղծիքների սպասվելիք չափաբաժնից:
Եւ ինչ է տեղի ունենում ժամեր անց. Քոչարյանի ելքը երկրից արգելվում է (այս պահին իրավապահների «հիմնավորումներին» ծանոթ չեմ): Բայց առավել զավեշտալի է իշխանական կայքերի ու ֆեյքերի վերնագրերը՝ «Ռոբերտ Քոչարյանը փորձել է լքել երկիրը, փորձել է փախչել»…
Սա ասում է մի թիմ, որի ղեկավարը փախչելու, թռնելու վարպետ է. թռել է Մարտի 1-ից, նոյեմբերի 9-ից հետո փախել էր բունկեր, Քոչարյանի ազատ արձակվելուց հետո էլ մտել էր մահճակալի տակ:
Ձեր գրածի վրա ձեր թիմակիցների ծիծաղն է անգամ գալիս, տղաներ եւ աղջիկներ, Քոչարյանը որ թռնող լիներ չնայած 2018թ.-ի ձեր զգուշացումներին (որ չգա) եկել, պայքարել է, նստել է, էլի պայքարել ու շարունակելու է։
Հանգիստ վեր ընկեք տեղներդ»։