Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Ֆրանսիայի հետաքննող դատավորները կրկին ձերբակալության օրդեր են տվել Սիրիայի նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի նկատմամբ՝ 2017 թվականին Արաբական Հանրապետությունում քաղաքացիական օբյեկտների ռմբակոծմանը ենթադրյալ մեղսակցության համար: Այս մասին հայտնում է Agence France-Presse-ը։
Օրդերը տրվել է Ֆրանսիայի Ազգային հակաահաբեկչական դատախազության (PNAT) պահանջով, որը հետաքննում էր սիրիական ծագումով ֆրանսիացի 59-ամյա Սալահ Աբու Նաբուի սպանության գործը: Գործակալության տվյալներով՝ նա զոհվել է Դերաա նահանգում 2017 թվականին սիրիական բանակի ուղղաթիռներից իր տան վրա գնդակոծության հետևանքով: Դատախազությունում նոր օրդերի վերաբերյալ իրենց հարցումը պատճառաբանել են նրանով, որ Ասադն այլևս չունի անձեռնմխելիություն:
Սա Սիրիայի նախկին առաջնորդի ձերբակալության արդեն երկրորդ օրդերն է: Նախորդը տրվել էր սիրիական զորքերի կողմից իբր քիմիական զենք կիրառելու համար։ PNAT-ը փորձեց վիճարկել այդ հրամանը հենց այն պատճառով, որ նախկին նախագահը քրեական հետապնդման անձեռնմխելիություն ուներ: Նրա բողոքը Ֆրանսիայի վճռաբեկ դատարանը պետք է քննի 2025 թվականի մարտի 26-ին։ Ըստ AFP-ի՝ ընդհանուր առմամբ, Ֆրանսիայի դատական իշխանությունները 14 ձերբակալման օրդեր են տվել սիրիացի բարձրաստիճան պաշտոնյաների համար։