կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-02-01 18:55
Հասարակություն

,,Ազերիական համայնք,, կոչվողների հետ համակեցության ոչ մի եզր հնարավոր չէ․ Սպարտակ Ղարաբաղցյանը պատմական դրվագ է հիշեցնում

,,Ազերիական համայնք,, կոչվողների հետ համակեցության ոչ մի եզր հնարավոր չէ․ Սպարտակ Ղարաբաղցյանը պատմական դրվագ է հիշեցնում

Գրող, հասարակական գործիչ Սպարտակ Ղարաբաղցյանը ֆեյսբուքում գրում  է․

"Մինչ Բաքվում անթաքույց հրճվում են իրենց դիվանագիտական հաջողություններով, իսկ Երևանում, որպես սփոփանք-աչքալուսանք ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍ-ՎԱՐՉԱՊԵՏԸ առատ ձյան լուրերով է կերակրում մեզ, տեղին եմ համարում մի փոքրիկ դրվագ հիշեցնել ոչ վաղ անցյալի պատմությունից; Ահա այն. /ԻԲՐԱՀԻՄ ՃԸՌ-ԽԱՆԻ ՆԱՄԱԿԸ ՄԵԼԻՔ ՄԵԺԼՈՒՄ ՄԵԼԻՔ -ԱԴԱՄՅԱՆԻՆ. թվագրված 1785 թ. հունիսի 1./ ..,, Սիրելի Մելիք-Մեժլում, այս նամակի նման նամակներ ենք գրել ԳԱՆՁԱՍԱՐԻ ՄԵԾ ԽԱԼԻՖ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԿԱԹՈՂԻԿՈՍԻՆ, Դիզակի ՄԵԼԻՔ-ԲԱԽՏԱՄԻՆ, ԳՅՈՒԼԻՍՏԱՆԻ ՄԵԼԻՔ-ԱԲՈՎԻՆ, ՋԱԼԱԼՅԱՆ ԻՇԽԱՆՆԵՐԻՆ և բոլոր քեանդխուդաներին։ Ահա մի օրինակ նրանցից գրում ենք ՁԵԶ։ Թե Մելիքների և թե Խաների կողմից մինչև այսօր որքան հակառակություն, թշնամություն և արյունահեղություն արեցինք, ոչ միայն բավական է, այլև չափազանց է։ Ատելությունը ծնում է մահ, իսկ սերը կյանք ու խաղաղություն։ Ղարաբաղի ժողովրդի կյանքը և ապահովությունը խաղաղություն են պահանջում և ձեզանից և մեզանից։ Մենք զղջացել ենք մեր արածների համար, մենք ցանկանում ենք մշտատև խաղաղություն, ցմահ հաշտություն և անխզելի դաշնություն, մեր կողմից խոստանում ենք ամեն կերպ զիջողություն։ Շատ ու շատ խնդրում ենք, առաջիկա կիրակի օրը կեսօրին բարեհաճեք մեզ մոտ, միասին կճաշենք և հետո կստորագրենք պայմանագիրը; ՄԵԼԻՔ-Շահնազարը ևս մեզ մոտ է։ Թեև երբեմն թշնամի, բայց այժմ բարեկամ ԻԲՐԱՀԻՄ ԽԱՆ. Հունիս ամիս 1. Շուշի. 1785թ,, ......... Նամակում հիշատակված Մելիք Շահնազարը այն նույն Շահնազարն է, որը Շուշին վաճառել էր թուրքերին ու ինչպես տարեգիր ժամանակակիցն է ասում.,, ԱՄԱՉՈՒՄ ԵՄ ԱՍԵԼ, որ Մելիք Շահնազարը մինչև անգամ իր հարազատ աղջկան կնության տվեց Իբրահիմ ճըռ-խանին, որով վերջինս ավելի հանդուգն դարձավ,,։ Որոշված օրը, որոշված ժամին Շուշի են հասնում բոլոր հրավիրյալները, որոնց հետ ճոխ սեղանի շուրջ, ի նշան հաշտության, կեղծավորաբար գրկախառնվում, հուդայական համբույրներով համբուրվում էր Իբրահիմ ճըռ - Խանը։ Հետո, հարազատ իր թրքաբարո արյանը Իբրահիմը Շուշվա նորակառույց բանտում փակում է հյուրերին։ Գանձասարի ՀՈՎՀԱՆՆԵՍ ԿԱԹՈՂԻԿՈՍԸ վախճանվել էր կերակուրին խառնած թույնից... Ճիշտ է, հետո դրսում մնացած մելիքների զինվորները լուծում են խաբված իշխանների վրեժը, վախճանված Կաթողիկոսի աճյունը տեղափոխում Գանձասար, բայց արդեն մեկընդմիշտ պարզ էր, որ խաշնարած Իբրահիմ խանի ու հիմա նրանց ,,ազերիական համայնք,, կոչվող հետնորդների հետ համակեցության ոչ մի եզր հնարավոր չէ..."։