Փոխարժեքներ
14 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 388.08 |
EUR | ⚊ | € 430.96 |
RUB | ⚊ | ₽ 4.8131 |
GBP | ⚊ | £ 512.46 |
GEL | ⚊ | ₾ 141.56 |
Ռովնագ Աբդուլաևը՝ Ադրբեջանի SOCAR պետական նավթային ընկերության նախագահի որդին, Թբիլիսիում գազալցակայանների ցանց ունի. գրում է Turan գործակալությունը՝ հենվելով լրագրողական հետաքննության վրա։
2017 թվականից ի վեր 27-ամյա Ռովնագ Աբդուլաևը տիրապետում է Formula ընկերության բաժնետոմսերի 51%-ին`ձեռք բերված MG Trading LLC- ի միջոցով: «Ֆորմուլա» ընկերությունը Թբիլիսիում ունի 5 բենզալցակայան՝ «Ֆորմուլա Գազ» ապրանքանիշի ներքո:
Որպես Formula ընկերության տնօրեն՝ հանդես է գալիս Լևան Խելաձեն, որը միաժամանակ Վրաստանում SOCAR դուստր ձեռնարկության՝ Socar Georgia Gas Distribution-ի փոխտնօրենն է:
Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս Վրաստանում արդեն ոչ միայն Թուրքիայի, այլև Ադրբեջանի հզոր ազդեցությունը՝ ինչպես տնտեսական, այնպես էլ քաղաքական ոլորտներում։