կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2012-12-29 11:12
Տնտեսական

Ինչու է ՊԵԿ-ը դժվար աշխատում խոշոր բիզնեսի հետ

Ինչու է ՊԵԿ-ը դժվար աշխատում խոշոր բիզնեսի հետ

ՊԵԿ նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանը, «Արմնյուզ» հեռուստաընկերության «Բանաձեւ» հաղորդման եթերում անդրադառնալով, 2011-ի համեմատ, ընթացիկ տարում 100 միլիարդ դրամ ավել հարկային մուտքն ապահովելուն, ասել է. «Խոշոր բիզնեսի հետ ավելի դժվար է աշխատել, որովհետեւ ունեն գրագետ հաշվապահներ»: Թե ՊԵԿ ղեկավարի տեղակալն իրականում ի՞նչ էր ուզում ասել, չգիտենք, բայց հավանական է՝ ներքոհիշյալ երեք տարբերակներից մեկը.

 

1.  Խոշոր բիզնեսն ունի գրագետ հաշվապահներ եւ հետեւաբար՝ հարկերից խուսափում է գրագիտորեն:

 

2.  Խոշոր բիզնեսն ունի գրագետ հաշվապահներ, հետեւաբար՝ նրանց դժվար է «ճզմելը», հետեւաբար՝ ընկնում են մանր ու միջին բիզնեսի հետեւից:

 

3. ՊԵԿ-ը չունի այնքան գրագետ հաշվապահներ, որոնք կարող են խոշոր բիզնեսի հաշվապահների հետ աշխատել, ուստի իրենց հույսը մյուսներն են: