կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-08-20 13:26
Հասարակություն

Խոշոր բիզնեսի ներկայացուցիչները գիտեն ոհմակի օրենքը

Խոշոր բիզնեսի ներկայացուցիչները գիտեն ոհմակի օրենքը

ՀՀ Գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը և «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոննիսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադարձան Էլեկտրաէներգիայի թանկացած սակագնի սուբսիդավորմանը և դրա ազդեցությանը խոշոր բիզնեսի վրա:

Մակարյանի խոսքով`մեր երկրում ինստիտուցիոնալ խնդիր ունեն էներգակիրները: «Ես կարծում եմ`Էներգետիկայի նախարարությունը կարող է իր լիազորությունները ճիշտ կիրառել: Կարող է սեփական կանոնադրությունը փոխել և ներազդելու գործիքները մեծացնել»,- ասաց Մակարյանը` հավելելով. «Պետք է նկատի ունենանք նաև այն հանգամանքը, թե ինչպես կավարտվի տեխնիկական աուդիտը: Շատ հնարավոր է, որ որևէ բան չփոխվի:

Պետությունը չի կարող ամբողջ հասարակությանը սուբսիդավորել»: Մակարյանը նշեց նաև, որ մեր երկրում խոշոր բիզնեսի ներկայացուցիչներ են երեք խոշոր ոլորտների` ալկոհոլային խմիչքների, հեռահաղորդակցման ոլորտի, հանքաարդյունաբերության ներկյացաուցիչները:

«Թանկացումները և մասնավորապես էլեկտրաէներգիայի թանկացումը նվազեցնում է բիզնեսի ընդհանուր եկամուտը: Տասը հազար ձեռնարկություն է փակվել վերջին մեկուկես տարում: Այս տեմպերով եթե շարունակվի, ավելի շատ ձեռնարկություններ կփակվեն»,- ասաց Մակարյանը: Դանիել Իոննիսյանի խոսքով` 7 դրամը եթե բազմապատկենք տարեկան սպառած էլեկտրաէներգիայով, կստացվի 36 միլիարդ դրամ: «Խոշոր ու մանր բիզնես տարանջատումը սխալ է:

Եթե տեղի ունենա թանկացում, միջին վիճակագրական ընտանիքը 100 հազար դրամ ավել է մուծելու: Չմոռանանք նշել, որ առ այսօր հայտնի չէ` ինչ գնով են Որոտանը վաճառել: Այդ գումարը պետք է հասնի նաև ՀՀ բյուջե: ԵՏՄ մյուս անդամ երկրների հետ համամատած` Հայաստանում էլեկտրաէներգիան անհամամատ թանկ է»,- ասաց Իոաննիսյանը:

Հարցին, արժե՞ ր արդյոք սուբսիդավորել էլեկտարէներգիան, Գագիկ Մակարյանը պատասխանեց, որ կառավարությունը ձիու քայլ արեց և ցանկացավ ժամանակ շահել մինչև աուդիտը:

Պատասխանելով մեկ այլ հարցի, թե ինչո՞ ւ խոշոր բիզնեսի ներկայացուցիչները չեն ընդդիմանում կառավարության այն որոշմանը, որ միայն խոշոր բիզնեսը չի սուբսիդավորվելու, Մակարյանը պատասխանեց. «Խոշոր բիզնեսի ներկայացուցիչները կախյալ վիճակում են և գիտեն ոհմակի օրենքը: Եթե տվյալ գայլը օրենքները չի կատարում, նրան հոշոտում են»: