|
Փոխարժեքներ
25 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.6 |
| EUR | ⚊ | € 440.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.8463 |
| GBP | ⚊ | £ 499.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.13 |
Լիբիայի քաղաքական երկխոսության ֆորումը Շվեյցարիայում կայացած նիստում ընտրել է Լիբիայի վարչապետին և Նախագահի խորհրդի երեք անդամներին. նրանց հիմնական խնդիրն է իրականացնել 2021 թվականի դեկտեմբերի 24-ի համապետական ընտրությունները: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ` քվեարկությունից հետո այս մասին հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի` Լիբիայի հարցով հատուկ բանագնաց Ստեֆանի Ուիլյամսը:
Ըստ Ուիլյամսի՝ Մոհամեդ ալ Մանաֆին ընտրվել է նախագահական խորհրդի նախագահ, Մուսա ալ Կունին և Աբդուլա ալ Լաֆին`նախագահական խորհրդի անդամներ, իսկ Աբդել Համիդ ալ Դբեյբան` վարչապետ:
Շվեյցարիայում ֆորումը գործել է փետրվարի 1-ից 5-ը, որի ընթացքում քվեարկություն է կատարվել Լիբիայի վարչապետի և Նախագահական խորհրդի երեք անդամների թեկնածությունների հարցով: Ժողովի նպատակն է ստեղծել մեկ միջանկյալ գործադիր մարմին ամբողջ երկրի համար, որի հիմնական խնդիրն է 2021 թվականի դեկտեմբերի 24-ին անցկացնել համապետական ընտրություններ:
Հիշեցնենք, որ երկար ժամանակ Լիբիայում գործում են երկու գործադիր մարմիններ՝ Լիբիայի Ազգային համաձայնության կառավարությունը՝ Ֆաեյզ Սարաջի գլխավորությամբ ու Թուրքիայի աջակցությունը վայելող, և Հալիֆա Հաֆթարի Լիբիայի ազգային բանակը՝ ռուսական աջակցությունը վայելող։