Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Լիբիայի ազգային համաձայնության կառավարության ղեկավարի պաշտոնում իր հրաժարականը հետաձգելու՝ Ֆայեզ Սարաջի որոշումը հիմնավոր է և տրամաբանական: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Բոգդանովը:
Դիվանագետը հիշեցրել է, որ շատ մարդիկ՝ լիբիացիներ և նույնիսկ օտարերկրյա ներկայացուցիչներ, խնդրում էին Սարաջին մնալ իր պաշտոնում՝ իշխանության վակուում չստեղծելու համար:
«Հենց սկզբից նա ասել էր, որ ցանկանում է հրաժարական տալ մինչև հոկտեմբերի վերջը՝ միևնույն ժամանակ հասկանալով, որ կգա մեկը, որին պետք է փոխանցի իշխանությունը, որպեսզի վակուում չլինի, ինչը տրամաբանական և հիմնավոր է»,- ՌԻԱ «Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալը:
Սեպտեմբերի կեսերին Բլումբերգը, վկայակոչելով կառավարության աղբյուրներ, հայտարարել էր Լիբիայի ազգային համաձայնության կառավարության ղեկավարի հնարավոր պաշտոնաթողության մասին, որը վերահսկում է երկրի արևմտյան մասը:
Ավելի ուշ՝ սեպտեմբերի 17-ին, Սարաջը հայտարարել էր իր պաշտոնանկության մասին՝ նախազգուշացնելով, որ կմնա իր պաշտոնում և մեկուկես ամիս: Սակայն հոկտեմբերի 30-ին նա հայտարարեց, որ իր հրաժարականը Լիբիայի ազգային համաձայնության կառավարության ղեկավարի պաշտոնից չեղյալ է հայտարարվել: