Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Լիբիայի Ազգային բանակի հրամանատար գեներալ Հալիֆե Հաֆթարին չի համարում երկխոսության կողմ. մեջբերում է «Անադոլու» գործակալությունը:
«Հաֆթարը վճարված լեգիոներ է, որը Լիբիայում չունի օրինական իշխանություն: Նա մեր զրուցակիցը չէ, մենք նրա հետ չենք խոսելու», - հայտարարել է Էրդողանը:
Ռուսական «ՌԻԱ Նովոստիին» տված հարցազրույցում՝ Հաֆթարը նշել էր, որ Լիբիայում կդադարեցնի ռազմանական գործողությունները միայն այն ժամանակ, երբ երկրի տարածքից դուրս բերվեն թուրքական զորքերը:
Էրդողանը, ի պատասխան այս հայտարարություններին, ասաց, որ նրանք, ովքեր կոչ են անում, որ Թուրքիան դուրս բերի իր զորքերը Լիբիայից, մոռանում են, որ իրենց կողքին կռվում են այլ երկրներից ժամանած վարձկաններ. հայտնում է Yerkir.am-ը: