|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Լիբիայի ազգային բանակի ՌՕՈւ-ն կսկսի հարվածներ հասցնել մայրաքաղաք Տրիպոլիում թիրախների: Կոչ է արվում խաղաղ բնակիչներին` չմոտենալ ռազմական օբյեկտներին: Այդ մասին հայտնել է բանակի ՌՕՈւ ղեկավար, գեներալ-մայոր Մուհամադ ալ Մանֆուրը. հայտնում է РИА Новости-ն:
Նրա խոսքով` պատերազմի ավանդական մեթոդները, հանուն Տրիպոլիի ազատագրման, սպառվել են: Ե՞րբ կմեկնարկի օդային գործողությունը, չի հաղորդվում:
Լիբիայի ազգային բանակի հրամանատար Հաֆթարն ապրիլի 4-ին հրահանգել էր գրոհել մայրաքաղաքը` այն ահաբեկիչներից ազատագրելու համար:
Երկրում 8 տարի է` երկիշխանությունը է: Լիբիայի ազգային համաձայնության կառավարությունն ունի Արևմուտքի աջակցությունը, Հաֆթարի բանակը` Ռուսաստանի: