ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․
«Փետրվարի 5-ին տեղի կունենա մեր նախաձեռնած շարքի երկրորդ հանդիպումը։ Այս անգամ մեր հյուրը Հայաստանի առաջին վարչապետ, ՀՀ պաշտպանության նախկին նախարար, Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանն է։ Հանդիպումը տեղի կունենա փետրվարի 5-ին՝ ժամը 19:00-ին, ՀՅԴ «Արամ Մանուկյան» կենտրոնում (հասցե՝ Գյուլբենկյան 38)»։
Հանդիպման ընթացքում Վազգեն Մանուկյանը կներկայացնի երկրում ստեղծված իրավիճակը և կպատասխանի հարցերին:
Հանդիպմանը կարող են մասնակցել մինչև 35 տարեկան այն անձինք, ովքեր լրացրել են հայտադիմումը:
Հայտադիմումը լրացնելը պարտադիր է: