կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-02-04 14:01
Հասարակություն

Հայտարարվել է մրցույթ Ռուսաստանի բարձրագույն ուսհաստատություններում ուսումնառելու համար

Հայտարարվել է մրցույթ Ռուսաստանի բարձրագույն ուսհաստատություններում ուսումնառելու համար

Երևանում գիտության և մշակույթի ռուսական կենտրոնը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ համատեղ հայտարարում է կրթաթոշակային տեղերի մրցույթ՝ 2021-2022 ուսումնական տարում Ռուսաստանի Դաշնության բարձրագույն ուսումնական հաստատություններում բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրերով ուսումնառելու համար:

ԿԳՄՍ նախարարությունը հայտնում է, որ մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, քաղաքացիություն չունեցող անձինք և ռուս հայրենակիցները, որոնք մշտապես բնակվում են Հայաստանի Հանրապետության տարածքում (ՀՀ-ում ժամանակավոր բնակության իրավունք կամ կացության թույլտվություն ունեցողներ և Ռուսաստանի Դաշնության տարածքում 01.09.2020 թ. դրությամբ գրանցում չունեցողներ):

Դիմում-հարցաթերթիկներն ու պահանջվող փաստաթղթերն ընդունվում են առցանց՝ 2021 թ. հունվարի 20-ից փետրվարի 20-ը ներառյալ:
Մրցույթի մանրամասներին կարելի է ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ arm.rs.gov.ru/ru/news/82755:

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել ՀՀ ԿԳՄՍՆ արտաքին կապերի և սփյուռքի վարչություն (ք. Երևան, Վ. Սարգսյան 3, Կառավարական տուն 2, հեռ.՝ +37410-599 644):

 
facebook sharing button 
twitter sharing button 
pinterest sharing button