Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այն, ինչ կատարվում էր օդանավակայանում այսօր, արմագեդոն էր՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը մամուլի ասուլիսում։
«Պետք էր տեսնել, թե մեր հայրենակիցները ընտանիքներով, նորածին երեխաներով ինչպես էին փախչում հայրենիքից. ես նրանցից ոչ ոքի չեմ մեղադրում»,-ասաց նա։
Զոհրաբյանը բացատրեց՝ քանի որ մեր հայրենակիցներից շատերը տեղյակ չէին, որ Covid-ի թեստը պետք է ներբեռնեին հեռախոսի մեջ եւ թղթային տարբերակով էին գնացել թռիչքի, նրանց թույլ չէին տալիս թռել: Իսկ երեկ 23.30-ին Երեւան-Մոսկվա միակողմանի տոմսի գինը հասավ 750 դոլարի:
«Առաջիկա օրերին երեւի տոմսերը վաճառելու են աճուրդով, լոտերով: Այն հաջողակները, որոնք ներբեռնել էին COVID-ի ծրագիրը և բոլոր կանոնները պահպանել էին, նրանց հաջողվեց թռչել և նրանք իրենց համարեցին երջանիկ: Ես կարող եմ ցավալի կանխատեսում անել, որ այս արտագաղթը 90-ականների արտագաղթից ավելի զարհուրելի արտագաղթ է լինելու: Ինչո՞ւ: Որովհետև, ցավոք սրտի, մեր բազմաթիվ՝ հարյուր-հազարավոր, հայրենակիցների համար այսօր Հայաստանն իր և իր երեխաների համար ամենավտանգավոր երկիրն է: Ես հարցնում էի նրանց՝ ինչո՞ւ եք գնում, պատճառը հուսալքությունն էր եւ տագնապը, որ վաղը Երեւանում, Վանաձորում եւ մեր այլ քաղաքներում թուրքը դուռը չի բացելու ու մտնելու իրենց տուն»,-ասաց նա:
Զոհրաբյանը նշեց, որ հեռացողները մեծ մասամբ հենց Նիկոլ Փաշինյանին ընտրողներն են։
«Այո, նրանք էին, որովհետև պարզ էր՝ այն հատվածն էր, ով երկար տարիների հուսալքությունից, անարդարություններից, հուսահատությունից, Նիկոլի և նիկոլականության մեջ, այդ հեղափոխության մեջ տեսել էր հույս և հավատում էր, որ, իրոք, ինքը 3 միլիոն վարչապետներից մեկն է, որ ինքն արդեն լավ է ապրելու, որովհետև Նիկոլը բոլորի թալանածը հետ է բերելու և ծրարներով բաժանելու է 3 միլիոն վարչապետներին»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը:
Ավելի վաղ Yerkir.am-ն անդրադարձել էր օդանավակայանում լարված վիճակին։
Մանրամասն՝ տեսանյութում․