|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.36 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3731 |
| GBP | ⚊ | £ 481.87 |
| GEL | ⚊ | ₾ 139.24 |
Երբ ես հրամանատարական կետում եղել եմ, այնտեղ չեմ տեսել Աննա Հակոբյանին՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
Նա նշեց, որ 2-3 անգամ եղել է հրամանատարական կետում։
Լրագրողի ճշտող հարցին՝ արդյո՞ք 2-3 անգամն էլ չի տեսել Աննա Հակոբյանին, Հովհաննիսյանը պատասխանեց․ «Որևէ կնոջ չեմ տեսել՝ այսպես ասեմ, որը որ զինվորական չի եղել»։
Իսկ տիկին Հակոբյանի ջոկատ կազմելու և Արցախ գալու մի՞տքը ինչպես է մեկնաբանում՝ հարցին, Արծրուն Հովհաննիսյանը նախընտրեց չպատասխանել։
«Թույլ տվեք քաղաքական հարցերի չպատասխանեմ»,-ասաց նա։
Մանրամասն՝ տեսանյութում․