Լույս է տեսել ՀՃՈՒ հիմնադրամի «Հայ արվեստի նմուշներ Սիրիայում» պատկերազարդ գրքույկ-կատալոգը:
Նվիրվում է արցախահայությանը սպառնացող ահաբեկչական և ցեղասպանական վտանգը կասեցնելու նպատակով Արցախյան պատերազմի առաջին օրերին Հալեպից անհապաղ մարտադաշտ նետված և Շուշիի պաշտպանական մարտերի ընթացքում՝ 2020 թ. նոյեմբերի 5-ին անմահացած Հալեպի հայաշատ թաղամասերի ինքնապաշտպանության ջոկատի հրամանատար Հարութ Բանոյանի և նույն ջոկատի մարտիկներ Հակոբ Ասթարճյանի և Մոսիկ Սեքլեմյանի մշտակենդան հիշատակին: Փառք բոլոր հերոսներին: