Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Այս օրերին հաճախ է խոսվում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի և Փաշինյանի լարված հարաբերությունների մասին, որ նրանք չեն շփվում, նաև դա է պատճառր, որ Հայկ Մարությանը տարին կլոր արձակուրդում է, չի ցանկանում աշխատանքի գնալ: Երկու օր առաջ, սակայն, Մարությանը հայտնվել է քաղաքապետարանում՝ վերադառնալով հերթական արձակուրդից, և անգամ գործակարգավարականի նիստ է անցկացրել: Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը գրել էր, թե դիսպետչերականի ժամանակ Մարությանն իր և Փաշինյանի լարված հարաբերությունների թեմայով այսպիսի արտահայտություն է թույլ տվել, որ «այդ խոսացողներին պետք է գցենք գազանանոցում՝ էշերի վանդակը»:
Ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը երեկ «Հրապարակի» տաղավարում, անդրադառնալով այս թեմային, նախ ասաց, որ այդ խոսակցությունները շատ վաղուց են պտտվում, և տարբեր միջավայրերում Մարությանը բավականին կոշտ է արտահայտվում Փաշինյանի հասցեին, բացի այդ, լարված են նաև Մարությանի ու ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամների հարաբերություները, և երբ ռազմական դրությունն ավարտվի, հնարավոր է՝ խմբակցությունը նաև անվստահություն հայտնի Մարությանին և նրան փոխարինի Արմեն Կոտոլյանով: Եվ այն, ինչ այսօր կատարվում է Երևանի ավագանու իշխանական խմբակցությունում Մարությանի դեմ, ըստ Վարդանյանի, հենց Նիկոլ Փաշինյանի անձնական նախաձեռնությամբ ու հրահրմամբ է: Թեհմինա Վարդանյանը մեկ այլ տեղեկություն էլ հայտնեց, որը մեզ համար նորություն էր: Խոսքը վերաբերում է բաղաքապետարանի կողմից ռուսական «Գազել» մակնիշի քաղաքային միկրոավտոբուսների գնման գործարքին:
«Կա խոսակցություն, մասնավորապես, վերջին գնման հետ կապված, որ այդ հարյուր՝ իրենց մեկնաբանմամբ, միկրոավտոբուսները, որ, իրականում, բառի բուն իմաստով «գազելներ» են՝ թե՛ նստատեղերի քանակով, թե՛ մակնիշով, այդ «գազելների» գնման մեջ առերևույթ կա լրջագույն հանցագործություն, և պտտվում է խոսակցություն, որ շուրջ 50 տոկոս ատկատ կա, որից և օգտվել է Մարությանը»,- ասաց Թեհմինա Վարդանյանը:
Նույն խոսակցությունը, հիշեցնենք, կար նաև հայտնի «Կամազ»-ների գնման հետ կապված, որտեղ, սակայն, իրավապահ մարմինները չցանկացան կոռուպցիոն դրսևորումներ հայտնաբերել: Թեհմինա Վարդանյանի կարծիքով՝ այն ժամանակ Մարությանի և Փաշինյանի հարաբերությունները լարված չէին, և գործ չհարուցվեց, իսկ հիմա Փաշինյանը, իմանալով «Գագել»-ների գործարքի մասին, ասում են՝ զայրացել է:
«Նույնիսկ արդեն քրեական գործ է նախապատրաստվում, որ Մարությանի չհեռանալու դեպքում այդ քրեական գործով վախեցնեն»,- ասաց ավագանու ընդդիմադիր խմբակցության անդամը»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: